‘
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղից առաջ համեմատել է կատալոնական և գերմանական ակումբների գլխավոր մարզիչներ Լուիս Էնրիկեին և Խոսեպ Գվարդիոլային։
«Ես հույս ունեմ օգտագործել այն ամենն, ինչը որպես խաղացող սովորել եմ ֆուտբոլում գտնվելուս առաջին օրվանից։ Ես հաջողությունների եմ հասել Գվարդիոլայի օրոք, հասունացել եմ որպես ֆուտբոլիստ և շատ բան եմ սովորել։ Գվարդիոլան գերազանց գիտի մեզ, մենք բախտ ենք ունեցել միասին շատ մրցանակներ նվաճելու։
Նա ուշադրությամբ վերլուծում է բոլոր մանրամասները, այդ պատճառով էլ կիմանա ամեն ինչ, այդ թվումայն խաղացողների մասին, ովքեր «Բարսելոնա» են տեղափոխվել իր հեռանալուց հետո։ Գիտենք՝ ինչ է նա պահանջելու իր սաներից և թիմից։
Կարծում եմ՝ երկրպագուները սրտանց կողջունեն Պեպին, քանի որ նա մեր թիմի հետ նվաճել է բոլոր մրցանակները, որ միայն հնարավոր է պատկերացնել։ Իսկ երբ հանդիպումն սկսվի, ապա երկրպագուները կսկսեն աջակցել միայն մեր թիմին։
Չեմ սիրում համեմատել մարզիչներին։ Երկու միանման մարզիչ չի լինում։ Մենք միշտ փոփոխությունների ենք սպասում, երբ մի մարզիչ հեռանում է, և փոխարենը մեկ ուրիշն է գալիս։ Լուիս Էնրիկեն էլ, Պեպն էլ փորձում են լավ հարաբերություններ հաստատել խաղացողների հետ, երկուսն էլ ջանում են ամուր թիմ ստեղծել»,-ասել է արգենտինացին։
‘