‘Մեսսի «Պարտություններից հետո տեսնում եմ որդուս և զայրույթս անցնում է»’

1111

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, թե ինչպես է որդու ծնունդը փոխել իր կյանքն ու ֆուտբոլին իր վերաբերմունքը: Մեսսին հայր է դարձել 2012 թվականի նոյեմբերին:

«Որդուս ծնունդն ամեն ինչ փոխեց: Առաջին տեղում նա է, այնուհետև մյուս բաները: Նա փոխեց իմ կյանքն ու վերաբերմունքս ֆուտբոլին: Ավելի վաղ պարտություններից և սխալներից հետո 3-4 օր որևէ մեկի հետ չէի շփվում: Այժմ այդպես չէ:

Տուն եմ վերադառնում, տեսնում որդուս և զայրույթս անցնում է: Որդուս շնորհիվ ես հասկացա, որ կյանքում կան բաներ, որոնք կարևոր են ֆուտբոլից»,- «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մեսսիի խոսքերը

Նախորդ հոդվածը‘Ֆաբիո Կապելո. «Մեսսին ուժեղ է Ռոնալդուից, իսկ «Ռեալ»-ը ՉԼ ֆավորիտն է»’
Հաջորդ հոդվածը‘Պիրլո. «ՉԼ հիմնը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ սրտում»’