‘Մեսսի. ««Ռեալ»-ը միշտ գերազանց կազմ է ունեցել, որն աշխարհում լավագույններից է եղել»’

1462

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին իսպանական Sport պարբերականի հետ զրույցում անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցությանը:

«Մամուլը սիրում է ինձ համեմատել Ռոնալդուի հետ, բայց ես կողմ չեմ համեմատությանը որևէ մեկի հետ: Մտածում եմ միայն մեկ բանի մասին՝ դառնալ լավագույնը թիմիս հետ միասին: Մտածում եմ թիմակիցներիս մասին ու առաջ շարժվում:

«Ռեալ»-ը հիանալի խաղացողներ ունի: Նրանք միշտ գերազանց կազմ են ունեցել, որն աշխարհում լավագույններից է եղել: Նրանք «Բարսելոնա»-ի համար միշտ դժվար մրցակից են եղել: Այդ մրցակցությունը մեզ զգոն է պահում»:

Նախորդ հոդվածը‘Mirror. Ռեշֆորդին արգելված է մտնել հիմնական թիմի հանդերձարան, որպեսզի չտառապի աստղային հիվանդությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Եթե Անգլիան դառնա Եվրոպայի չեմպիոն, նույնպես երջանիկ կլինեմ»’