‘
Արգենտինայի հավաքականի ավագ, ֆուտբոլային աստղ Լեոնել Մեսսին մեկնաբանել է եզրափակիչ խաղի արդյունքը և գնահատել իր թիմի խաղը.
«Մենք շատ լավ խաղացինք և ավելիին էինք արժանի: Մենք մոտ էինք 11 մետրանոց հարվածաշարին: Եվ դա կլիներ բոլորովին այլ պատմություն: Գերմանիայի ֆուտբոլիստները շատ էին տիրում գնդակին, բայց մենք ավելի շատ գոլային պահեր ունեցանք: Մեր թիմը, ցավոք, պարտվեց: Բայց մենք պետք է առաջ գնանք: Ես շատ էի ուզում բարձրացնել աշխարհի գավաթի իմ գլխավերևում Արգենտինայի, ինձ ու մարդկանց համար, սակայն դա տեղի չունեցավ: Եվ մենք այսоր տխուր ենք», — Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին ճանաչվել է աշխարհի առաջնության լավագույն խաղացող:
‘