‘Մետրոյում՝ առանց տաբատի (ֆոտոշարք)’

1133

Կիրակի օրը աշխարհի շատ քաղաքներում անցկացվել է ամենամյա «Մետրոյում՝ առանց տաբատի» ֆլեշմոբը: 

Ֆլեշմոբի իմաստն այն է, որ մասնակիցները միայն տաբատ կամ կիսաշրջազգեստ չեն հագնում, բայց չեն մոռանում կրել ֆրակ կամ ձմեռային վերարկուներ: Իսկ շրջապատի մարդիկ պետք է ձևացնեն, թե դրանում ոչ մի արտասովոր բան չկա:

«Մետրոյում՝ առանց տաբատի»-ն միջազգային ակցիա է, որը սոցցանցերի օգտատերերն  անցկացնում են 2002 թվականից: Այն ոչ մի քաղաքական կամ սոցիալական ենթատեքստ չունի:

Ի դեպ, ռուսաստանյան իրավապահ մարմիններում Интерфакс-ի աղբյուրի հաղորդման համաձայն՝ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում Մոսկվայում ֆլեշմոբի անցկացման փաստով՝ պարզելու համար ակցիայի մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Փոխանցում է BBC-ն:

Ֆոտոշարքում Լոնդոնի մետրոն է: Երեկ Լոնդոնում 7 աստիճան տաքություն էր՝ ըստ Ցելսիուսի:

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը’
Հաջորդ հոդվածը‘Զինվորի սպանության դեպքի առթիվ` քրգործ’