‘
Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Վանո Մերաբիշվիլին չորեքշաբթի հերքել է խորհրդարանական մեծամասնության՝ «Վրացական երազանք» դաշինքի մեղադրանքներն այն մասին, թե իբր նախորդ կառավարությունը 2012-ի պետբյուջեն թողում է ընդամենը 121 միլիոն դոլարով:
Վրաստանի նոր ֆինանսների նախարարի թեկնածու Նոդար Խադուրին իշխող կոալիցիայի ղեկավար, վարչապետի թեկնածու Բիձինա Իվանի շվիլու հետ հանդիպմանը հայտարարել է, թե պետգանձարանում պետական պարտավորթյունների կատարման համար բյուջեեւմ նախատեսված 1,21 միլիարդ դոլարի փոխարեն ընդամենը 121 միլիոն դոլար է առկա, ինչի մասին հավաստիացնում էին նախկին իշխանությունները:
«Վրաստանի պետական հաշիվների վրա ավելի քան 2 միլիարդ լարի (1,21 միլիարդ դոլար) է կուտակված: ես մինչեւ քաղաքակնության մեջ մտնելս աշխատել եմ տեխնիկական համալսարանում, եւ մի բան գիտեմ. որոշ քաղաքական գործիչներ կարող են ստել, թվերը՝ երբեք», — Մերաբիշվիլու խոսքերը փոխանցում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
Նա ընդգծել է, թե այդ թվերի, հաշիվների եւ բանկային ռեկվիզիտների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հաստատել փաստաթղթերով:
Լուսանկարը՝ © AFP/ Kakha Kakhishvili/ Presidential press service
‘