Մերի Մուսինյան. Կորուստների, մժեղների, բարոյական անկումների ժամանակները կանցնեն

205

Մերի Մուսինյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.

«Շնորհավո’ր ձեր ծննդյան օրը, սիրելի’ նախագահ։ Շնորհակալություն ամենի համար, ինչ արել եք մեր երկրի, մեր ժողովրդի, մե’զ համար։ Արարատին նետված քարերը փոշի կդառնան, ձեզ կրկնելու ջանքերը՝ ծաղրածուություն, սեփական ինքնահաստատման համար ձեր անվան ներքո պատսպարվելը՝ խղճուկություն, ձեզ դավաճանելը, ձեզ հետ անցած ճանապարհը լղոզելն ու ապականելը՝ անամոթություն։ Դուք կաք ու կմնաք մեր ժողովրդին արժանապատիվ հաղթանակներ բերած, ողջամտության ծիլեր տնկած այն հսկան, որի իմաստուն ու ազգանվեր ծառայության համար մեր սերունդները հավերժորեն շնորհակալ կլինեն։

Կորուստների, մժեղների, բարոյական անկումների ժամանակները կանցնեն, և ի վերջո կբացվի մի մեծ լուսաբաց։ Դուք միայն առողջ եղեք»։

Նախորդ հոդվածըԱնահիտ Օհանյան. Ձեզ մեղադրեցին այն ամենում, ինչի համար պիտի երախտապարտ լինեին
Հաջորդ հոդվածըԹելման Պետրոսյան. Ձեր անցած ճանապարհը շարունակում է մնալ կարևոր ուղեցույց