‘Մերկասառույցը՝ մեծ թվով մեքենաների բախման պատճառ’

969

Այսօր՝ հունվարի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամրջի տակ ընկած հատվածում մերկասառույցի պատճառով բախվել են մի քանի ավտոտրանսպորտային միջոցներ, հայտնում է shamshyan.com-ը: 

Պարզ է դարձել, որ վնասվել են «Վազ 2107», «Օպել», «Նիսսան», «Միցուբիշի-Պաջեռո», «Վազ 2105» և «Վոլցվագեն Գոլֆ» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է:

Մի քանի ավտոմեքենաների վարորդներ էլ, չսպասելով ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների ժամանմանը, իրենց ուժերով տեղափոխեցին վթարված մեքենաները: 

Նախորդ հոդվածը‘Սիրիայում գերեվարված զինծառայողների թվում ազգությամբ հայ կա (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեխիկոյի քաղաքապետարանը որոշել է հանել Ալիևի արձանը քաղաքի կենտրոնական զբոսայգուց’