‘Մերկելը բացառել է ժամկետից շուտ հրաժարականի հնարավորությունը’

1126

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունը ժամկետից շուտ հրաժարականի մտադրության մասին: «Դեռ այս պաշտոնավարման ընթացքում աշխատելու ցանկություն կա, իսկ հետո կտեսնենք»,- տեղեկացրել է նա ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:   

Մերկելի հրաժարականի մասին հայտնել էր «Spiegel» ամսագիրը:  Մերկելի 60-ամյակին նվիրված հոդվածում ասվում էր, որ նրա ողջ շրջապատը, այդ թվում՝ կառավարության անդամները և կուսակիցները Քրիստոնեա-դեմոկրատական միությունից, համոզված են, որ Մերկելը կամովին հրաժարվելու է կանցլերի պաշտոնից: 

Ինչպես նշում է «Spiegel» ամսագիրը, Մերկելը, որ  կանցլերի պաշտոնն զբաղեցնում է 2005 թվականից, այժմ գտնվում է իր քաղաքական կարիերայի գագաթնակետին: Նրա ղեկավարությամբ Գերմանիան հաջողությամբ հաղթահարեց  ֆինանսական ճգնաժամը, ապա նաև դրան հաջորդած եվրագոտու պարտքային ճգնաժամը:    

Ամսագիրը նշում էր, որ հրաժարականով Մերկելը ցանկանում է խուսափել իր նախորդների ճակատագրի կրկնությունից. կանցլեր Կոնրադ Ադենաուերը լքեց  պաշտոնը ներկուսակցական հակասությունների պատճառով, իսկ Հելմուտ Քոլը պարտվեց ընտրություններում: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Նեմեցի վերակենդանացման փորձը’
Հաջորդ հոդվածը‘Առաջին աշխարհամարտի 100-ամյակը՝ Բաստիլի գրավման օրը’