Մերկելը բացառել է իր մասնակցությունն Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

434

ԳԴՀ նախկին կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման մեջ իր հնարավոր մասնակցության վերաբերյալ հարց դրված չէ։

Մերկելը հավելել է, որ չգիտի՝ ինչպես կավարտվի այդ հակամարտությունը։

«Երբևէ կավարտվի բանակցություններով։ Պատերազմներն ավարտվում են բանակցությունների սեղանի շուրջ,-  Sette շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է նախկին կանցլերը։- Տարբերություն կա պարտադրված խաղաղության (ինչը ես, ինչպես և շատ ուրիշներ, չեմ ուզում) և բաց, բարեկամական բանակցությունների միջև։ Ուրիշ ոչինչ ավելացնել չեմ ուզում»։

Մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ իր վարած քաղաքականությունը՝ Մերկելը նշել է, որ «այն ժամանակ ես որոշումներ եմ կայացրել՝ հետևելով մի տրամաբանության, որը մինչև հիմա էլ ինձ խելամիտ է թվում»։ «Խոսքը հիմիկվա պատերազմին նման պատերազմը կանխելու փորձի մասին է։ Այն, որ դա չհաջողվեց, չի նշանակում, որ փորձ կատարելը սխալ էր»,- ասել է նախկին կանցլերը։

Ավելի վաղ, գերմանական Die Zeit թերթին տված հարցազրույցում, Մերկելը Մինսկի համաձայնագրերն անվանել է «Ուկրաինային ավելի ուժեղանալու համար ժամանակ տրամադրելու փորձ»։ Ըստ նրա՝ «բոլորին էլ ակնհայտ էր», որ հակամարտությունը սառեցված է, և խնդիրը լուծված չէ, «բայց հենց դա Ուկրաինային տրամադրեց այդ անգին ժամանակը»։ Մերկելը կասկած է հայտնել, թե այն ժամանակ ՆԱՏՕ-ի երկրները կարող էին այն ծավալով օգնություն հատկացնել Կիևին, ինչ անում են հիմա։

Ավելի ուշ ՌԴ նախագահՊուտինը հայտարարել է, թե Մինսկի համաձայնությունների մասին Մերկելի խոսքն իր համար միանգամայն անսպասելի ու հիասթափեցնող էր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌաիսի․ ԱՄՆ-ը և Արևմուտքը չեն կարող կեղծիք տարածելով պառակտել իրանցի ժողովրդին
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում չեղարկել կանանց իրավունքները ոտնահարող կարգադրությունները