‘
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը պետական այցով ԳԴՀ կայցելի սեպտեմբերի 28-29-ին: Այդ մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում տեղեկացրել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բեռլինում Թուրքիայի առաջնորդին կընդունի ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:
Վերջին տարիներին գերմանա-թուրքական հարաբերությունները զգալիորեն սառել են՝ մի քանի գործոնների պատճառով: Դրանց թվում են Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների ելույթ ունենալու արգելքը, ինչպես նաև Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների, առաջին հերթին՝ լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունները:
Փոխանցում է tass.ru-ն:
‘