Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել լուրջ վերաբերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, հաղորդում է գերմանական Suddeutsche Zeitung պարբերականը։
Մերկելը մասնակցել է «Դաշնային կանցլեր Հելմուտ Քոլի ֆոնդի» բացմանը։ Իր ելույթում նա անդրադարձել է առկա քաղաքական օրակարգին և հիշեցրել, որ արդեն մի անգամ ասել է, որ ռուսաստանյան առաջնորդի խոսքերը հարկավոր է լուրջ ընդունել և հիմա կրկին ընդգծում է դրա կարևորությունը։
«Չանտեսել դրանք՝ որպես բլեֆ, այլ լրջորեն վերաբերվել դրանց, դա ամենևին էլ թուլության նշան չէ, այլ քաղաքական իմաստնության, ինչը օգնում է պահպանելու մանևրելու տարածք կամ, ինչը պակաս կարևոր չէ՝ նույնիսկ մշակելու նորը»,- Մերկելի խոսքն է մեջբերում պարբերականը։
Ավելի վաղ ռուսաստանցիներին հասցեագրված իր ուղերձում Պուտինը նախազգուշացրել է նրանց, ովքեր «փորձում են շանտաժի ենթարկել Ռուսաստանին միջուկային զենքով», և նշել, որ «քամին կարող է շրջվել նրանց կողմը»։
Փոխանցում է ria.ru-ն։