Մերկելը կարող է դառնալ Ուկրաինայի հարցով միջնորդի դերի գլխավոր հավակնորդը

285

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կարող է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում դառնալ միջնորդի դերի գլխավոր հավակնորդներից մեկը։

Այսպիսի կարծիք է հայտնել Վերմոնթ նահանգում Միջազգային կրթության դպրոցի պրոֆեսոր Բրյուս Դեյթոնը The Hill թերթի հոդվածում։

Ըստ նրա՝ արևմտյան երկրներին անհրաժեշտ է սաստկացնել խաղաղարար ջանքերը Ուկրաինայում և Ռուսաստանի հետ շփումներ հաստատել բիզնես ոլորտում ազդեցիկ մարդկանց, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և նույնիսկ կրոնական առաջնորդների մասնակցությամբ, որոնք կօգտագործեն իրենց կապերը։ Առավել իրականանալի գաղափարները, նշում է հեղինակը, այնուհետև կարող են «փոխանցվել պաշտոնական դիվանագիտական ներկայացուցիչներին»։

«Կան մի քանի թեկնածուներ այդ դերի համար։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը համարվում է Պուտինի հետ բանակցություններում հիմնական թեկնածուն»,- ասվում է հոդվածում։

Նախորդ հոդվածըՆեբենզյա․ ՌԴ-ի և Իրանի միջև միջուկային գործարքը խախտող մատակարարումներ չեն եղել
Հաջորդ հոդվածըՍանդուն մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին