‘Մերկելը կոչ է անում Բրիտանիային՝ չլքել Եվրամիությունը’

565

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկություն է հայտնել, որպեսզի ՄԵծ Բրիտանիան մնա «Եվրամիության կարեւոր եւ ակտիվ անդամներից մեկը»:

«Մենք պատրաստ ենք բրիտանական կողմի հետ քննարկել իրենց հուզող հարցերը, բայց անհրաժեշտ է հիշել, որ հարցեր ունեն այլ երկրներ եւս, դրա համար մեզ փոխզիջում գտնել է հարկավոր», — ասել է Մերկելը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դէյվիդ Քեմերոնը հայտարարել էր, որ մտադիր է առաջարկել երկրում ԵՄ անդամակցության հետագա նպատակահարմարության հարցով հանրաքվե անցկացնել: Բրիտանացի վարչապետը նշել է, որ նման առաջարկի պատճառ է դարձել եվրագոտում անհրաժեշտ բարեփոխումների բացակայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. Գյումրիում ստիպում են մարդկանց՝ մասնակցել փետրվարի 18-ի քվեարկությանը’
Հաջորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ-ը հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը’