‘Մերկելը մեղադրել է Ռուսաստանին՝ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը խախտելու համար’

1607

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանը կասկածի տակ է դրել սահմանների անձեռնմխելիության հիմնարար սկզբունքը:

Ելույթ ունենալով բունդեսթագում՝ Մերկելը նաև ռուսաստանյան կողմի վրա է դրել Եվրոպայի և Ռուսաստանի միջև վստահության կորստի պատասխանատվությունը: Նա շեշտել է, որ Ռուսաստանի գործողությունները վախեցրել են ՆԱՏՕ-ի անդամ պետություններին Եվրոպայի արևելքում, և դրա համար նրանք դաշինքի աջակցության կարիքն ունեն:

Միևնույն ժամանակ՝ կանցլերը նաև խոստովանել է, որ Եվրոպայում անվտանգության հարցերի լուծումն անհնար է առանց Ռուսաստանի: «Մենք համակարծիք ենք, որ երկարատև անվտանգության կարելի է հասնել միայն Ռուսաստանի հետ միասին»,- ասել է Մերկելը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ներկայիս քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ բացառապես պաշտպանական բնույթ է կրում:

Մերկելի հայտարարությունները հնչել են հուլիսի 8-9-ին Վարշավայում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին, որտեղ քննարկվելու են դաշինքի պաշտպանության ամրացման միջոցները:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ ոստիկանների ուղղությամբ. Չորս զոհ, յոթ վիրավոր’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը ստորագրել է Յարովայայի «հակաահաբեկչական օրենքների» փաթեթը’