‘
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում ևս մեկ անգամ կրկնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ առկա են այն պատճառները, որոնց հիման վրա սահմանվել են այդ պատժամիջոցները:
Մերկելը Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան անվանել է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և նշել է, որ ներկա իրավիճակի պահպանման դեպքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հազիվ թե հրավիրվի Բավարիայում հունիսին կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին: «G7-ը, իսկ նախկինում՝ G8-ը, միշտ ներկայացել է որպես մի հանրություն, որը միավորվել է ընդհանուր արժեքների շուրջ»,- ասել է Մերկելը և հավելել, թե Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի արևելքում հակամարտությունը ամենևին էլ այդ արժեքների դրսևորումը չեն:
Փոխանցում է BBC-ն:
‘