‘Մերկելը և նրա գլխավոր ընդդիմախոս Շուլցը բանավեճում են’

2042

Բունդեսթագի ընտրություններում Անգելա Մերկելի գլխավոր մրցակից Մարտին Շուլցը հեռուստաբանավեճի ընթացքում խիստ քննադատության է ենթարկել կանցլերին՝ նրան մեղադրելով կոպիտ սխալներ գործելու համար, որոնք աղետալի վիճակի են հասցրել երկրում ներգաղթյալների հետ կապված իրադրությունը: Շուլցը պատրաստակամություն է հայտնել կանցլեր ընտրվելու դեպքում լիովին դադարեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը, հաղորդել է Reuters գործակալությունը:

Հեռուստամենամարտն սկսվել է նրանից, որ Շուլցը Մերկելին մեղադրել է մյուս եվրոպական երկրների միգրացիոն ճգնաժամը թույլ համակարգելու մեջ, ինչին Մերկելը պատասխանել է, որ երբ հարկավոր էր որոշում կայացնել, իրադրությունը «չափազանց դրամատիկ էր»: «Կանցլերի կյանքում երբեմն այնպիսի իրադրություններ են ստեղծվում, երբ նա պետք է ինքնուրույն գործի»,- ասել է նա:

Այնուհետև ընդդիմախոսները սկսել են քննարկել Եվրամիությանը Թուքրիայի անդամակցության հարցը: Այսպես, Շուլցը հայտարարել է, որ երբ ինքը դառնա կանցլեր, խաչ կքաշի այդ երկրի անդամակցության վրա: «Գերմանիայի ոչ մի քաղաքացի անվտանգ չէ Թուրքիայում: Բոլոր կարմիր գծերը խախտված են: Այդ երկիրը ոչ մի պարագայում չպետք է մտնի Եվրամիություն»,- նշել է Շուլցը: Մերկելն ընդամենը հանդես է եկել Թուրքիայի հետ բանակցություններն ընդմիջելու առաջարկով՝ ընդգծելով, որ այս հարցում այժմ արմատական որոշում կայացնել չի կարելի, քանի որ դա կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ռյաբկովը «պետական խուլիգանություն» է անվանել ԱՄՆ-ի գործողությունները’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժշկին’