‘Մերկելի հետ հանդիպումից հետո Օբաման հրաժարվել է Կիևին զենք մատակարարելու գաղափարից’

895

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է Ուկրաինային զենք մատակարարելու մտքից: Նման որոշում նա կայացրել է մարտի 9-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով Վաշինգտոնում ԳԴՀ դեսպան Պետեր Վիտտիգին, ով ծանոթ է բանակցությունների ընթացքին:

Դեսպանի խոսքով՝ Օբաման Մերկելի հետ հանդիպման ընթացքում համաձայնել է «հնարավորություն ընձեռել դիվանագիտական, քաղաքական ջանքերին»: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանից Հայաստան վերադարձած ամուսիններին մեղադրանք է առաջադրվել – Yerkir.am’
Հաջորդ հոդվածը‘Կիրառված բռնությունների արդյունքում անձը խոստովանել է չկատարված հանցագործությունը’