‘Մերկելի հետ նկարվեցին եկան. Մամուլ’

886

Համացանցը երեկ ողողվել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Էդուարդ Շարմազանովի, Կարեն Ավագյանի եւ Նաիրա Կարապետյանի լուսանկարներով, որտեղ վերջիններս շնորհավորում էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին վերընտրվելու առթիվ: Ուշագրավն այն է, որ այս պատգամավորները ԵՄ-ի անդամ կարեւոր այս երկիր` Գերմանիա էին մեկնել ճանաչողական այցով` դիտորդական առաքելության նպատակով, ինչը ենթադրում է որոշակի լրջություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ սակայն, դատելով նրանց լուսանկարներից, դիտորդական առաքելության փոխարեն երիտասարդ պատգամավորները զբաղված են եղել էքսկուրսիայով ու իրենց լուսանկարների ալբոմը հարստացնելով: Իսկ սա խոսում է բոլոր ոլորտներում նշաձողը հետևողականորեն իջեցնելու մասին. նման պատվիրակություն գործուղելով՝ ՀՀ իշխանություններն իրենց անլուրջ վերաբերմունքն են ցուցաբերում ԵՄ անդամ երկրի հանդեպ, դրանից հետո էլ զարմանում ենք, թե ինչու են Հայաստանին արտաքին աշխարհում այդպես անլուրջ վերաբերվում:

Նախորդ հոդվածը‘Պուտինն ու Սարգսյանը Սոչիում չեն հանդիպել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳ նախարարը Նյու Յորքում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ’