‘
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Բեռլինում կայացած՝ իսլամատյացության դեմ հանրահավաքում, հայտարարել է, որ ժամանակն է պայքար սկսել ընդդեմ անհանդուրժողականության և բռնության:
«Մենք պետք է նշենք՝ կան ատելության քարոզիչներ, կան հանցագործներ, որոնք կրոնն օգտագործում են իրենց նպատակներով: Փարիզի սոսկալի դեպքերը դրա վկայությունն են»,- ասել է Մերկելը Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծաղկեպսակ դնելու արարողությունից առաջ: «Այլատյացությունը, ռասիզմն ու ծայրահեղականությունը չպետք է գոյություն ունենան այս երկրում, և մենք կպայքարենք, որ դրանք ոչ մի տեղ գոյություն չունենան»,- ընդգծել է Մերկելը:
Իսկ Գերմանիայի նախագահ Յոհախիմ Գաուկը հայտարարել է. «Գերմանիան մենք բոլորս ենք»: Փոխանցում է BBC-ն:
‘