‘Մերկել. ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի ռազմական օգնության հարցը չի քննարկվել’

582

Մերկել. ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի ռազմական օգնության հարցը չի քննարկվել

ԵՄ երկրները գագաթնաժողովում չեն քննարկել Ուկրաինային զենք մատակարարելու և ռազմական օգնություն տրամադրելու հարցը, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը:

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները վերացնելու համար անհրաժեշտ է, որ վերացվեն դրանք սահմանելու հիմքերը, նշել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը լավատեսորեն է գնահատել  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելու մասին:

ԵՄ-ն պատրաստ է քննարկել Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցելու հարցը, եթե կատարվեն Ուկրաինայիում իրավիճակի կայունացման վերաբերյալ մինսկյան պայմանավորվածությունները, հայտարարել է Անգելա Մերկելը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Կոմունիստին մեղադրում են Դոնեցկի ջրամբարները թունավորելու փորձի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեայում արգելվել է ԿԺԴՀ-ին պաշտպանող կուսակցությունը’