‘
Brexit-ից և Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո Եվրոպան այլևս չի կարող «լրիվ կախված լինել» ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Կանցլերը նշել է, որ ինքը բարեկամական հարբերություններ է ցանկանում երկու երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ, բայց, իր կարծիքով, Եվրոպան հիմա պետք է ինքը պայքարի իր ապագայի համար: «Անցել են այն ժամանակները, երբ մենք կարող էին լիովին հույս դնել մեկս մյուսիս վրա: Ես դա զգացի վերջին մի քանի օրերին»,- ասել է Մերկելը Մյունխենում կայացած նախընտրական հանրահավաքում: Նա նաև նշել է, որ այժմ Բեռլինի համար առաջնահերթություն են հարբերությունները Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Մերկելն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում չի հաջողվել փոխհամաձայնություն ձեռք բերել 2015 թ. Փարիզում կնքված՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնագրի շուրջ: Մերկելն այդ բանակցությունները «շատ դժվար» է բնութագրել:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փարիզյան պայմանագրի մասին որոշում կկայացնի հաջորդ շաբաթ:
Փոխանցում է BBC-ն:
‘