‘Մերկել. Ի՞նչ գործ ունեն ռուսաստանցի զինվորականները Ուկրաինայում’

998

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե անհրաժեշտ է բացատրություն տալ պարբերաբար ստացվող տեղեկություններին՝ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան զորքերի առկայության վերաբերյալ, ասվում է կանցլերի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահի կայքում թեպետ նշվում է հեռախոսային խոսակցության մասին, սակայն Մերկելի ներկայացրած պահանջի մասին խոսք չկա:

Իսկ Շվեդիայի արտգործնախարարը Twitter-ում գրառել է. «Այժմ մենք Ռուսաստանի և Ոիկրաինայի կանոնավոր զորքերի ռազմական դիմակայություն ականատեսն ենք: Դա կոնկրետ անուն ունի»:

ԱՄՆ-ն, իր հերթին՝ հայտարարել է, որ Դոնեցկում և Լուգանսկում անջատականների հակագրոհները կատարվում են Մոսկվայի ղեկավարությամբ:

Մինչդեռ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իբրև թե Ուկրաինայում զոհված ռուսաստանցի դեսանտայինների հուղարկավորության մասին լուրերը, որ տարածում են մի շարք լրատվամիջոցներ, լրացուցիչ ճշտման կարիք ունեն: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Փշալարերի մեջ արգելափակված քոթոթը տեղափոխվել է անտառ’
Հաջորդ հոդվածը‘ԴԺՀ վարչապետ. Աշխարհազորայինների շարքերում 3-4 հազար ռուսաստանցի կամավորներ կան’