‘Մերկել. Լրտեսական սկանդալը կարող է խարխլել վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ’

670

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր երկրի հատուկ ծառայությունների աշխատակցին ներկայացված մեղադրանքները, թե նա լրտեսել է հօգուտ ԱՄՆ-ի, չափազանց լուրջ են: Մերկելի խոսքով՝ եթե այդ տեղեկությունները հաստատվեն, ապա դա կարող է խարխլել վստահությունը երկու երկրների միջև:

Սրանք Մերկելի առաջին մեկնաբանություններն են այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ձերբակալվել էր գերմանական հատուկ ծառայությունների մի աշխատակից: Հետաքննության վարկածի համաձայն՝ նրա և ԱՄՆ հատուկ ծառայությունների միջև համագործակցությունը շարունակվել է երկու տարի, և այդ ընթացքում գերմանացին ամերիկյան կողմին է փոխանցել ավելի քան 200 փաստաթուղթ:

Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մոզիերը բացատրություններ է պահանջել Վաշինգտոնից:

Երկու երկրների միջև փոխհարաբերությունները վատացել էին այն բանից հետո, երբ պարզվել էր, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է Մերկելի հեռախոսը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կիևը Կիսելյովին կասկածում է ահաբեկիչներին աջակցելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Շահան Շահնուրի մէկ յօդուածին հետքերով’