‘Մերձավորարևելյան հակամարտություն. Հինգ ժամանոց զինադադար’

978

Իսրայելական բանակը, ՄԱԿ-ի խնդրանքով, համաձայնել է հինգշաբթի օրը հինգ ժամով դադարեցնել Գազայի հատվածի գնդակոծությունը, որպեսզի մարդասիրական օգնություն հասցվի պաղեստինյան անկլավին, և քաղաքացիական բնակչությանը հնարավորություն տրվի ձեռք բերել անհրաժեշտ ապրանքները:

Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, որ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10-ից մինչև 15-ը կդադարեցնի «Պաշտպանության սահման» գործողությունը Գազայի հատվածում: 

Հուլիսի 8-ից սկսած գործողության արդյունքում զոհված պաղեստինցիների թիվն անցել է 200-ից: Բուժաշխատողների խոսքով՝ նրանց մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

Իսրայելը պնդում է, որ նպատակաուղղված հարվածներ է հասցնում  ՀԱՄԱՍ-ի ակտիվիստների դիրքերին և ահաբեկիչների ենթակառույցներին, և ՀԱՄԱՍ-ին մեղադրում է Գազայի բնակիչներին որպես «կենդանի վահան» օգտագործելու մեջ:

Իսրայելի կողմից՝ գործողության սկսման պահից ի վեր զոհվել է մեկ մարդ, 20 հոգի բեկորային վնասվածքներ են ստացել: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Քաբուլի օդանավակայանի շրջակայքը լիովին մաքրվել է գրոհայիններից’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցիները դատի են տվել Ժիրինովսկուն և ՌԴ Պետդուման’