‘Մերձբալթյան երկրները միասնաբար ռազմամթերք կգնեն’

1065

Բրյուսելում Եվրոպայի պաշտպանական գործակալության ՝ մարտի 12-ի նիստում Լատվիան, Լիտվան և Էստոնիան 50 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ռազմամթերքի ձեռքբերման  տենդեր (մրցույցթ)  են հայտարարել, տեղեկացնում է РИА Новости-ն:

Մրցույթի շրջանակներում երկրները հակատանկային նռնականետներ ձեռք կբերեն: Էստոնիան զինամթերք կգնի ինչպես զորավարժությունների, այնպես էլ պատերազմի դեպքում օգտագործելու նպատակով: Ռազմական ներդրումների հարցերով ՊՆ փոխկանցլեր Ինգվար Պյարնամյաեի խոսքերով՝ սա Բալթյան երկրների կողմից Եվրոպայի պաշտպանական գործակալության միջոցով միասնական ռազմամթերքի ձեռքբերման առաջին դեպքն է:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացի փոփ-աստղերը 13կմ բարձրության վրա համերգ են տվել’
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները խոստանում են զենքը շրջել Իսրայելի դեմ’