‘Մերձմոսկվայում ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպույթան անդամներ’

449

Մերձմոսկովյան ոստիկանները ձերբակալել են Ուզբեկստանի երկու քաղաքացիների, ովքեր միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամներ են: Ձերբակալվածները միջպետական հետախուզման մեջ էին և կասկածվում են գրոհայինների հավաքագրման և նրանց Աֆղանստանի և Պակիստանի սահմանամերձ գոտի ուղարկելու մեջ:

2012 թ. սկզբից Ռուսաստանի ՆԳՆ-ն, Ուզբեկստանի ՆԳՆ-ի հետ համատեղ, փնտրում էր, այսպես կոչված՝ ներքին ընդհատակի անդամներին, որոնք զբաղվել են հանցախմբերի մեջ մարդկանց ներգրավելով և նրանց արտասահման ուղարկելով, ասված է Ռուսաստանի ՆԳՆ կայքում:  Միայն 2012 թ. Մոսկվայից և Մոսկվայի մարզից գրոհայինների նախապատրաստման ճամբարներ են ուղարկվել ՝Ուզբեկստանից՝ մոտավորապես 38  և Կենտրոնական Ասիայի երկրներից, ինչպես նաև՝ Ոուսաստանից՝ ավելի քան 18 քաղաքացիներ: Խուզարկության արդյունքում կասկածյալների մոտ հայտնաբերվել են համակարգչային տեխնիկա, կրոնական և ահաբեկչական բովանդակությամբ գրականություն, ձեռնամարտի մարզագույք, հաղորդում է   РБК daily-ն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող 167 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Հեյդի Տալյավինի. Արձանագրել ենք մի շարք լուրջ խախտումներ’