Մերձմոսկվայում մեկ շաբաթում երկրորդ շինարարական սուպերմարկետն է հրկիզվում

356

Երկուշաբթի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի մարզի Բալաշիխա շրջանում։

Հրդեհը բռնկվել է «Ստրոյտրակտ» շինարարական սուպերմարկետում։

Սա արդեն նմանատիպ երկրորդ հրդեհն է․ անցյալ ուրբաթ մերձմոսկովյան Խիմկիում, «Մեգա» սուպերմարկետում, լրիվ այրվել է OBI խանութը։

«Ստրոյտրակտ» առևտրի կենտրոնում հրդեհի մակերեսը շատ արագ մեծացել է տանիքի փլուզման պատճառով։ Փրկարարների խոսքով՝ կրակի մարումը դժվարանում է հրդեհային մեծ ծանրաբեռնվածության պատճառով, քանի որ շենքի ներսում շինանյութեր են և հեշտ բռնկվող նյութեր։

Հրդեհի պատճառը, ըստ մամուլի տեղեկատվության, անձրևից առաջացած կարճ միացումն է եղել։

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հրդեհից տուժել է մեկ հոգի՝ խանութի պահակներից մեկը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎուչիչ․ Դեկտեմբերի 11-ը ամենածանր օրն էր Սերբիայի առաջնորդի պաշտոնում
Հաջորդ հոդվածըՆոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի որոշ քաղաքացիների դեմ