‘Մերուժան Տեր-Գուլանյանը Երևանի պատվավոր քաղաքացի կդառնա’

1142

Վաղը Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ է գումարելու, որտեղ նախատեսվում է Երևան քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում  շնորհվել շախմատիստ Լևոն Արոնյանին, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին, Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակահար եւ գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Զոհրաբի Թադեւոսյանին, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Սուրենի Դանիելյանին։

Օրակարգում է նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մոտ 13 բնակարան անհատույց օտարելու (նվիրելու) մասին հարցը:

Նախորդ հոդվածը‘Սախարովի անվան մրցանակը՝ Ադրբեջանի քաղբանտարկյալներին ‘
Հաջորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչ. ««Բարսելոնան»…հնարավոր է՝ ես ֆուտբոլի պատմության լավագույն թիմում էի»’