‘Մերօրյա Պանիկովսկին, կամ բարոյակա՞ն էր արդյոք «սիմվոլը» ‘

3025

Գնացեք Կիև և հարցրեք, թե ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ

Ու կրկին, երբ Կիևում ԵՄ Ասոցացման դեմ բողոքի ցույցեր սկսեցին, իր անցյալի մասին հիշեց Պարույր Հայրիկյանը, ու նա էլ, որպես «սիմվոլ» (բայց  դեռ պարզ չէ՝ ինչի սիմվոլ), սկսեց հայտարարել, թե գնացեք Կիև ու հարցրեք՝ ո՞վ էր Հայրիկյանը հեղափոխությունից առաջ:

Դե, իհարկե, նա գնաց Նախագահականի դիմաց անժամկետ նստացույց անելու, սակայն մեկ ժամից այդ ժամկետը լրացավ, ու նա սկսեց իր բուն գործունեությունը՝ Սերժ Սարգսյանին հաճոյանալ, որպեսզի, ինչպես միշտ, նրան վճարեն:

Հուսով եմ՝ չեք մոռացել, չէ՞, որ երբ իմպերիալիստական «կաֆել խփողները» «մահափորձ» էին կազմակերպել մեծն Հայրիկյանի վրա, նա պետբյուջեից հիսուն հազար դոլար վերցրեց ու մոռացավ Սահմանադրական դատարան դիմելու մասին:

Դե Պանիկովսկուն միշտ էլ փող է պետք, հո նա ամբողջ կյանքում սագագողությամբ չի զբաղվելու: Ու հետաքրքիրն այն է, որ Պանիկովսկին էլ, երբ փողի պետք էր ունենում, գնում էր Կորեյկոյի մոտ ու սկսում գոռալ. «Տո՛ւր միլիոն, տո՛ւր միլիոն, տո՛ւր միլիոն», մինչև Կորեյկոյի ներվերը տեղի տային, ու նա մի երկու կոպեկ գցեր Պանիկովսկու դիմաց:

Հիմա էլ Հայրիկյանը, երբ փողի  պետք է ունենում, վազում է Նախագահական նստավայր ու Սերժ Սարգսյանին ասում. «տո՛ւր միլիոն, տո՛ւր միլիոն, տո՛ւր միլիոն: Սակայն ի տարբերություն Հայրիկյանի՝ Պանիկովսկին ավելի բարոյական էր, քանզի նա միայն Կորեյկոների ներվերի վրա էր ազդում, իսկ Հայրիկյանը, բացի իր բուն զբաղմունքից, հայհոյում է նաև Կորեյկոյի հրաժարականը պահանջողներին, որպեսզի Կորեյկոն փողը ավելի հեշտությամբ տա՝ իբր՝ նայեք, նա իր համար գործ է անում:

Դե, հասկանալի է, մարդը 17 տարի բանտում նստել է, և այն ժամանակահատվածում, որ պետք է կրթություն ստանար, այդ ժամանակը ծախսել է իբր իմպերիալիզմի դեմ պայքարելու վրա, սակայն երբ մարդը հայտարարում է, որ իբր Սովետական Միության ԿԳԲ-ն իրեն ուզում էր սպաներ, ու դա նրանց մոտ չի ստացվել, մի փոքր կասկած է առաջանում մարդու մտավոր ունակությունների նկատմամբ:

Ախր ա՛յ «սիմվոլ», եթե ԿԳԲ-ն ուզենար, ապա բանտային 17 տարիների ընթացքում ոչ միայն քեզ կսպաներ, այլ նաև սեռդ կփոխեր, ու այդ մասին որևէ մեկը չէր իմանա: Մի անգամ գոնե կարդա «Արշիպելագ Գուլագը» ու կտեսնես, թե ԿԳԲ-ն ինչ է անում իր իրական ախոյանների հետ, իսկ նրանք, ովքեր առոք-փառոք բանտից ազատվում են ու սկսում լոթո-լոթի խոսել, դրանք հաստատ չեն տեսել ԿԳԲ-ի զրկանքները, այլ ճիշտ հակառակը՝ վայելել են ԿԳԲ-ի աջակցությունը՝ այս կամ այն խնդիրները լուծելու նպատակով:

Դե, կարող ենք ասել՝ մեր Հայրիկյանն է, էլի, երբ փողը չի հերիքում, ելնում ու ելույթ է ունենում մահացած նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին, թե իբր նա ԿԳԲ-ի գործակալ էր: Երբ էլի փողը քչություն է անում, նա Քոչարյանին անվանում է հանցագործ, իսկ Տեր-Պետրոսյանին՝ տգետ, բայց երբևէ լսե՞լ եք նա որևէ բան ասի Սերժ Սարգսյանի վերաբերյալ:

Չի ասել ու չի կարող ասել, որովհետև անմիջապես կզրկվի պետպատվերի շրջանակներում «բուժումից»: Սակայն, դեռ դա էլ մի կողմ. Հայրիկյանը վերջին տարիներին գնացե՞լ է Լաչին ու հարցրել, թե ինչ են մտածում իր մասին, թե ինչպես նրա մեղքով կոտորվեցին երիատասարդ տղաներ, ինչպես նա հրամայեց պայթեցնել Քարվաճառ-Հայաստան կապող կամուրջները, ինչի արդյունքում գյուղացիներն ամեն օր հիշում են Հայրիկյանի մոտ հարազատներին:

Սա էլ մի կողմ, բայց վտանգն այն է, որ մարդկանց մոտ արդեն հարց է առաջանում՝ արդյո՞ք բարոյական  մարդ է «սիմվոլը», թե նա պարզապես մի սովորական սագագող է:

Օստապ Հերունի

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանը «թրաշված չէ»’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ. Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին աղքատությունն աճել է 17,4 տոկոսով’