‘
«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Դենի Մերֆին քննադատել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին՝ «Ման. Սիթիի» կիսապաշտպան Լեորս Սանեին հավաքական չհրավիրելու համար:
«Ես ապշած եմ, որ Գերմանիայի հավաքականի վետերանները չեն խոսել Լյովի հետ և ասել, որ Սանեին հավաքականի հայտացուցակում չընդգրկելը մեծ սխալ է:
Անգամ չեմ կարող համեմատել Սանեին՝ Դրաքսլերի ու Մյուլլերի հետ: Նրանք արժանի չեն նույնիսկ կոճկել Սանեի խաղակոշիկները:
Մյուլերը փորձարու խաղացող է, որը կարողանում է գոլեր խփել: Սակայն եղեք անկեղծ, եթե դուք լինեիք ֆուտբոլիստ, ապա ում դեմ կցանկանայիք խաղալ՝ Մյուլլերի . թե Սանեի: Սանեն Գերմանիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստից, որը մտնում է խաղադաշտ անհամեմատ ուժեղ է» , — ասել է Մերֆին:
‘