‘Մեր հարևանը կրկին մեզանից մի քայլ առաջ է. Մամուլ’

729

«Սահակաշվիլիի` Վրաստանի նախագահ դառնալուց հետո այդ երկրում տեղի ունեցած փոփոխությունները տարիներ շարունակ զարմացնում էին մեզ` հայաստանցիներիս ու շատ հարցերում նախանձ շարժում: Հիմա Սահակաշվիլին ըստ էության իշխանություն չունի, ու հիմա մեզ շարունակում է զարմացնել «Իվանիշվիլիի Վրաստանը»: Վերջին օրերին այդ երկրում սկսել է էժանանալ հացը: Այդ մասին երեկ տեղեկացրել է «Վրաստանի արդյունաբերողների միության» նախագահ Մալխազ Դոլիձեն: Վերջինիս խոսքերով, հացի գնի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում մեծացել են ալյուրի ներկրման ծավալները, և երկրում մրցակցային միջավայր է ստեղծվել: Դոլիձեի խոսքերով, մրցակցության շնորհիվ առաջիկայում հացի գինը կշարունակի նվազել: Օրերս հայտնի է դարձել, որ Վրաստանում միջինը 25 տոկոսով նվազել է սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի գինը: Մոտ 10 տոկոսով նվազել է բենզինի գինը: Եվ այդ ամենը շնորհիվ այդ համակարգերում առկա կոռուպցիոն մեխանիզմների բացահայտման և մրցակցային միջավայր ստեղծելու շնորհիվ: Ուշագրավ է հատկապես գազի գնի նվազման փաստը: Դժվար է ասել, թե Վրաստանում իրականացվող այս փոփոխությունները որքանով են տնտեսապես արդարացված, արդյո՞ք մի քանի ամիս հետո չի պարզվի, որ գազը կրկին պետք է թանկանա, որպեսզի համակարգը ինքնածախսածածկվի: Բայց այս պահին կարող ենք ընդամենը արձանագրել, որ մեր հարևանը կրկին մեզանից մի քանի քայլ առաջ է»,-գրում է այսօր «Հայակական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է 63-րդ Բեռլինալեն’
Հաջորդ հոդվածը‘Շատ լավ լուր Պարույր Հայրիկյանի համար. Մամուլ’