‘Մեր շախմատիստները նորից առաջատարների թվում են’

929

Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականը այսօր 2.5։1.5 հաշվով հաղթեց Եվրոպայի չեմպիոն Գերմանիային:
Մեր հավաքականին հաղթական միավորներ բերեցին Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը, որոնք սպիտակներով ուժեղ գտնվեցին համապատասխանաբար Նայդիչի եւ Մայերի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը սեւերով 46-րդ քայլում պարտվեց Դենիել Ֆրիդմանին: Սա Գաբրիելի առաջին պարտությունն էր մրցաշարում: Միակ ոչ-ոքին գրանցվեց Իգոր Խենկին – Սերգեյ Մովսեսյան պարտիայում:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 15 միավոր եւ այժմ կիսում է1-4 տեղերը Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի հավաքականների հետ:

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Դալլաքյանը դարձավ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը ԱԺ-ում ‘
Հաջորդ հոդվածը‘ԵՊՀ եւ ԿԵՀ շրջանավարտներն անհանգստացած են ԵՊՀ ղեկավարության որոշմամբ’