Մեր 50-ն ուրիշ էր. ՉԻ

851

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվաստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Ես կարծում եմ, որ 44-օրյա պատերազմի ելքը կարող էր այլ լիներ, նույնիսկ եղած սուղ հնարավորություններով կարող էինք այլ ելք ունենալ»:

ՉԻ.- Իհարկե կարող էինք: Կարող էինք նաև Բաքու հասնել, լրիվ ուրիշ կյանք կլիներ: Ուղղակի չկպավ: Էս անգամ չստացվեց: Բայց կարող էր կպնել: Հաստատ կստացվեր, եթե չստացվեր:

50-50 էր: Կամ մենք հաղթելու էինք, կամ մենք չէինք հաղթելու: Այսինքն, 50 տոկոսով հաղթած վիճակ էր: Այնպես չէր, որ պատերազմից առաջ 20 տարի մեռան ասելով, որ Հայաստանն ու Արցախը գնալով թուլանում են, Ադրբեջանն էլ նավթի շնորհիվ հզորանում, պետք է խաղաղության գնալ, որ պատերազմից 20 օր առաջ ասում էին, որ լայնամասշտաբ պատերազմի համար անհրաժեշտ ռեսուրսներ չունենք: Էդ դրանք սաղ հեչ:

Կարևորը, որ կարող էինք կրել, բայց կրվեցինք: Կրվեցինք, որովհետև չկրեցինք: Շատ պարզ բան է, ո՞նց չեք հասկանում:

Չորրորդ Իշխանություն

Նախորդ հոդվածըUS Open. Ալկարասը եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըՄալխաս Ամոյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր