‘Մեքսեսի հրաշք գոլը, «Բորուսիայի» «մաստեր-կլասը», եւ ՉԼ-ի մյուս իրադարձությունները’

774

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրւ երկրորդ օրվա հանդիպումները բավական կանխատեսելի ընթացք ունեցան: Գրեթե բոլոր ֆավորիտները ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆում, իսկ վերջին տուրում միայն կորոշեն 1-2 տեղերի հարցը:

A ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընկալվելիս հեշտությամբ հաղթեց Կիեւի «Դինամոյին»` 2:0, իսկ «Պորտուն» տանը 3:0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»:

Այս տուրից հետո A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Պորտուն»` 13 միավոր, իսկ ՊՍԺ-ն ունի 12 միավոր:

Չեմպիոնների լիգա. խմբային փուլ

A խումբ

«Դինամո» Կիեւ – ՊՍԺ` 0:2

Լավեսի` 45, 52

«Պորտու» – «Դինամո» Զագրեբ ` 3:0

Գոնսալես` 20, Մոուտինյո` 67, Վարելա` 85


B խմբում Լոնդոնի «Արսենալը» հաղթեց Ֆրանսիայի չեմպիոն «Մոնպելյեին»` 2:0, «Շալկեն» հաղթեց «Օլիմպիակոսին» եւ երկու թիմերն էլ անցան հաջորդ փուլ: Այժմ «Շալկեն» ունի 11 միավոր, «Արսենալը»` 10: «Արսենալի» կազմում արժե առանձին նշել Լուկաս Պոդոլսկու արտակարգ գեղեցիկ գոլը:

B խումբ

«Արսենալ» — «Մոնպելյե»`  2:0

Ուիլշիր` 49, Լուկաս Պոդոլսկի` 63

«Շալկե» — «Օլիմպիակոս» ` 1:0 

Ֆուքս` 77

C խմբում «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Մալագայի» հետ, ավելի ճիշտ` «Մալագայի» երկրորդ կազմի հետ:

Բելգիայում հանդիպեցին «Անդերլեհտն» ու «Միլանը»: Հանդիպումը ավարտվեց «Միլանի» կանխատեսելի հաղթանակով` 3:1, բայց հենց այս խաղում տեղի ունեցավ տուրի գլխավոր իրադարձությունը` «Միլանի» պաշտպան Ֆիլիպ Մեքսեսի գոլը: «Ա լյա» Իբրահիմովիչ, հրաշք գոլ եւ ՖԻՖԱ-ն պետք է զղջա, որ այսքան շուտ է հրապարակել 2012 թվականի Տարվա գոլի թեկնածուներին, որտեղ ֆավորիտները անկասկած կլինեին Իբրահիմովիչի եւ Մեքսեսի գոլերը:

Այս խմբից հաջորդ փուլ դուրս եկան «Մալագան» եւ «Միլանը»:

C խումբ

«Անդերլեխտ» — «Միլան»` 1:3

Դե Սուտեր` 78 — Էլ Շարավի` 47, Մեքսես` 71, Պատո` 90

«Զենիթ» — «Մալագա»` 2:2

Դանի` 49, Ֆայզուլին` 86 – Բուոնանոտե` 8, Ֆերնանդես` 9

D խմբում, այսինքն` «մահվան խմբում», ամեն ինչ ավարտված կարելի է համարել:

Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս ֆենոմենալ ֆուտբոլ ցուցադրեց եւ խոշոր հաշվով հաղթեց «Այաքսին»` 4:1: Գերմանական ակումբի կազմում իսկական համերգ էին տալիս Մարիո Գյոտցեն ու Մարկո Ռոյսը: Անչափ տպավորիչ է «Բորուսիայի» խաղը:

Իսկ Մանչեսթերում Անգլիայի Պրեմիեր-լիգայի առաջատար «Սիթին» ընդունել էր «Ռեալին» ե շատ մոտ էր հաղթանակին, որի դեպքում անգլիացիները հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները կպահպանեին: Առաջինը հաշվի մեջ առաջ անցան մադրիդցիները, երկրորդ խաղակեսում «Սիթին» 11 մետրանոց հարվածով հավասարեցրեց հաշիվը եւ մեկ խաղացողի առավելություն ստացավ`73-րդ րոպեին դաշտից հեռացվել էր Արբելոան, սակայն «Ռեալը» կարողացավ դիմագրավել «Սիթիի» խելահեղ ճնշմանը` 1:1, ինչը ապահովեց «Ռեալի»  համար փլեյ-օֆի ուղեգիր: «Բորուսիան» խմբից դուրս կգա առաջին տեղով:

 D խումբ

«Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ» ` 1:1

Ագուերո` 74 (11մ) – Բենզեմա` 10

«Այաքս» — «Բորուսիա»`  1:4

Հոեսեն` 86 – Ռոյս` 8, Գյոտցե` 36, Լեւանդովսկի` 41, 67

Նախորդ հոդվածը‘Մի քանի ավիաընկերություններ դիմել են՝ Ստեփանակերտի օդանավակայանից չվերթներ իրականացնելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Երեկվանից կարելի է ձեռք բերել Բենեդիկտոս XVI-ի հեղինակած գիրքը’