‘Մեքսիկայի Գեռերո նահանգում դասախոսները գրավել են կառավարական պալատը’

806

Մեքսիկայի արևմտյան Գեռերո նահանգում դասախոսների 300 հոգանոց խումբը գրավել է կառավարական պալատը և աշխատակիցներին  ու սպասարկող անձնակազմին ստիպել է լքել շենքը: Այդ ակցիան ցուցարարները ձեռնարկել են չորեքշաբթի ՝ ի նշան բողոքի ընդդեմ 43 ուսանողների առևանգման, որը տեղի է ունեցել սեպտեմբերին Իգուալա քաղաքում:

Ցուցարարները շենքից դուրս են բերել նահանգի նախկին ղեկավարների կիսանդրիները և այրել դրանք փողոցում՝ վանկարկելով՝ «Նրանց (ուսանողներին) ողջ են տարել, և մենք ուզում ենք ողջ էլ տեսնել նրանց»;

Դրանից առաջ ցուցարարները խորհրդանշական ակցիա են իրականացրել. նրանք կառավարական պալատի դռները փակել են շղթաներով և հայտարարել, որ այդ դռները «փակ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ անհետացած երիտասարդները չեն վերադարձել»: Ակտիվիստները սպառնացել են, որ եթե հիմնարկը վերսկսի աշխատանքը, իրենք վերադառնալու են ու ամբողջությամբ այրեն շենքը:

Սեպտեմբերի 26-ին Իգուալայում կոռումպացված ոստիկաններն ու հանցագործների խումբը գնդակոծել էին ուսանողների բողոքի խաղաղ ցույցը, որոնք հանդես էին գալիս կրթության ոլորտում բարեփոխումների դեմ: Արդյունքում՝ վեց մարդ զոհվել էր, 25-ը՝ վիրավորվել, իսկ 43 ուսանողներ անհետացել էին: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ 17 նահանգների իշխանությունները դիմել են դատարան՝ ընդդեմ Օբամայի’
Հաջորդ հոդվածը‘Կադիրով. Խոսակցությունները, թե Գրոզնիում իրավիճակը տնօրինում են գրահայինները, բացարձակ սուտ են’