‘Մեքսիկայի նախագահը մերժել է Թրամփի գաղափարը’

2043

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հայտարարել է, որ երկու երկրների սահմանին պատ կառուցելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ինքը կտրականապես դեմ է արտահայտվել այն գաղափարին, թե Մեքսիկան պետք է հոգա շինարարության ծախսերը:

«Դոնալդ Թրամփի հետ զրույցի ամենասկզբում ես հստակ հասկացրի, որ Մեքսիկան չի վճարի պատի կառուցման համար»,- իր Twitter-ում գրել է Նյետոն:

Թրամփը  բազմիցս հայտարարել է, որ շինարարության համար պետք է Մեքսիկան վճարի, հակառակ դեպքում նա առաջարկել է ԱՄՆ-ում աշխատող մեքսիկացիներին արգելել փող փոխանցել հայրենիք:

Մեքսիկայի հետ ավելի քան 3 հազար կիլոմետրանոց սահմանի ողջ երկայնքով պատի կառուցումը ազգային անվտանգության մասով Թրամփի նախընտրական ծրագրի առանցքային կետերից է:

Ամերիկյան իշխանությունները Մեքսիկայի հետ սահմանին 1991 թվականից մետաղյա պատ են կառուցում՝ կանխելու անօրինական միգրացիան և մաքսանենգությունը, սակայն այդ փշալարը սահմանի ընդամենը մեկ երրորդն է ծածկում:

Թրամփի գնահատականներով՝ ամբողջ սահմանի երկայնքով արգելապատնեշի շինարարությունը կարժենա 12 մլրդ դոլար, ինչը շատ փորձագետներ նվազեցված են համարում:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Քլինթոն. ԱՄՆ-ը կիբեռգրոհներին նույն կերպ կվերաբերվի, ինչ ցանկացած այլ գրոհի’
Հաջորդ հոդվածը‘Պատմության նրբություններ, որ պակաս կարեւոր չեն’