‘Մեքսիկայի նախագահը ներողություն է խնդրել կնոջ փոխարեն’

1678

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ներողություն է խնդրել երկրի քաղաքացիներից երկամյա վաղեմության սկանդալի համար, որը կապված է նրա կնոջ կողմից 7 միլիոն դոլարանոց առանձնատուն գնելու հետ:

Նախագահի խոսքով՝ թեև ոչ ինքը և ոչ էլ իր կինը որևէ օրենք չեն խախտել, միևնույն է, առանձնատան ձեռք բերումը սխալ էր:

«Պետծառայողները պատասխանատու են այն կերպարի համար, որ ստեղծում են իրենց արարքներով, և այդ տեսակետից՝ ես խոստովանում եմ, որ սխալ եմ գործել»,- ասել է Նյետոն՝ հրապարակավ ներողություն խնդրելով հակակոռուպցիոն օրենքների նոր փաթեթի ստորագրման ժամանակ:

Քաղաքական գործչի նշած սկանդալը ծագել էր 2014 թ., այն բանից հետո, երբ լրագրողները պարզել էին, որ նրա կինը՝ նախկինում հայտնի դերասանուհի Անխելիկա Ռիվերան, առանձնատուն է գնել Մեխիկոյի շքեղ թաղամասում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի վարչապետին սուլոցներով են դիմավորել Նիսում’
Հաջորդ հոդվածը‘Լը Կորբյուզիեի աշխատանքները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում’