‘Մեքսիկայում անկարգությունների մասնակիցները 80 կալանավոր են ազատել’

661

Մեքսիկայի հարավային Մոտոսինտլա քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցները, որոնք դժգոհ էին տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքներից, հոկտեմբերի 1-ին ազատ են արձակել 80 կալանավորների, հաղորդում է lenta.ru-ն:

Բացի այդ, բողոքավորները հրկիզել են քաղաքապետարանի շենքը եւ ոստիկանական երկու ավտոմեքենա:

Ազատված կալանավորները սկսել են ավտոմեքենաներ առեւանգել՝ նահանգի տարածքից հեռանալու համար: Նրանցից շատերը կալանքի տակ էին գտնվում  սպանությունների եւ բռնարարքների համար: Առայժմ ոստիկանությանը հաջողվել է բռնել միայն 24 փախածների:

Լուսանկարում՝ բանտ Մեքսիկայում
Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘Նավաբեկություն Հոնկոնգում, զոհվել է առնվազն 36 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Դիտեք ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը ժամը 12.00-ից սկսած’