‘Մեքսիկայում անհետացած ուսանողների հարազատները գրոհել են զորամասը’

609

Մեքսիկայում առնվազն չորս հոգի վնասվածքներ են ստացել ցույցի ընթացքում, որը կազմակերպել են սեպտեմբերի վերջին երկրի արևմուտքում առևանգված 43 ուսանողների հարազատները:

Ակցիայի մասնակիցները երկուշաբթի բողոքի ցույց են կազմակերպել Իգուալա քաղաքի բանակային զորամասերից մեկի մոտ, որի ընթացքում փորձել են ներխուժել զորամասի տարածք՝ «իրենց զավակներին այնտեղ որոնելու համար», սակայն դիմադրության են հանդիպել հատուկջոկատայինների կողմից: Արդյունքում՝ տուժել են երեք ուսանողներ և առևանգվածներից մեկի հայրը: Դրանից հետո ցուցարարները մի բեռնատար մեքենա են գրավել և դրանով փորձել են խոյահարել դարպասը, բայց դա չի հաջողվել, ու ցուցարարներն սկսել են շշեր ու քարեր շպրտել զինվորների ուղղությամբ:

Մեքսիկայի դատախազությունը պարզել է, որ առևանգված ուսանողներին ոստիկանները հանձնել են «Գեռերոս ունիդոս» քրեական հանցախմբի գրոհայիններին, որոնք էլ դատաստան են տեսել ուսանողների հետ և հետո այրել նրանց դիերը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Կիմ Չեն Ինը համաձայնել է այցելել Ռուսաստան’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիում սպանված Ավետիսյաններին կհուղարկավորեն հունվարի 15-ին’