‘Մեքսիկայում գազաբաշխիչ կայանում զոհվել է 26 մարդ’

641

Մեքսիկայի հյուսիս-արևելքում տեղակայված գազաբաշխիչ կայանում որոտացած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 26-ի, 27 բանվոր վնասվածքներ և այրվածքներ են ստացել: Այդ մասին երեքշաբթի օրը հայտնել են PEMEX (Petroleos Mexicanos) պետական նավթագազային ընկերության ներկայացուցիչները, որոնց և պատկանում է հիշյալ կառույցը:

Դեպքի վայր են ժամանել ընկերության գլխավոր տնօրեն Խուան Սուարեսը և Թամաուլիպաս նահանգի նահանգապետ Էխիդիո Տոռեն (միջադեպը տեղի է ունեցել այս նահանգի տարածքում): Դիտարկման արդյունքում միջադեպի հավանական պատճառների վերաբերյալ որևէ վարկած առաջ չի քաշվել:

 Նախնական տվյալներով՝ պայթյունի և ապա բռնկված հրդեհի պահին  գազաբաշխիչ կայանի տարածքում 700 բանվոր է եղել:

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլասերների արկածները Բուլղարիայում’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի բանտերից մեկում ծագած սկանդալը ստիպեց նախարարին հրաժարական տալ’