‘
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը Մեքսիկայում Հայաստանի դեսպան է նշանակվել 2013թ. դեկտեմբերի 26-ին:
‘