‘Մեքսիկայում ձերբակալվել է քաղաքի ամբողջ ոստիկանությունը’

2689

Մեքսիկական Օկամպո (Գուանտահուատո նահանգ) քաղաքի ոստիկանության բոլոր աշխատակիցները ձերբակալվել են՝ հունիսի 21-ին Ֆերնանդո քաղաքի քաղաքապետի թեկանծու Անխելես Խուարեսի սպանությանը մասնակցության կասկածանքով, հաղորդել է The Independent-ը:

Ձերբակալվել է 28 ոստիկան: Ինչպես ասվում է նահանգի իշխանությունների հայտարարությունում, հետաքննվում են վարքականոնների հավանական խախտումները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Քաղաքապետի սպանության մեջ կասկածվել է Օկամպոյի հանրային անվտանգության բաժնի պետը: Դաշնային գործակալները փորձել են նրան ձերբակալել հունիսի 23-ին, սակայն տեղի ոստիկանները խանգարել են նրանց: Արդյունքում՝ օժանդակ ուժեր են կանչվել, և ձերբակալվել են բոլոր աշխատակիցները:

Սպանված Խուարեսը Դեմոկրատական հեղափոխության կուսակցության անդամ էր:

Հուլիսի 1-ին Մեքսիկայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, սակայն միաժամանակ՝ նաև հարյուրավոր այլ քվեարկություններ, այդ թվում՝ նահանգների և քաղաքապետարանների մակարդակով:

Փոխանցում է lenta.ru-ն:

 

 

Նախորդ հոդվածը‘Անմարդաբնակ կղզում 30 տարի ապրած մենակյացին բռնի կերպով վերադարձրել են մարդկանց մոտ’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Սպանել Անմահին’