‘
Aeromexiko ավիաընկերության մարդատար ինքնաթիռը կործանվել է Դուրանգո քաղաքի օդանավակայանից օդ բարձրանալիս: Զոհեր չկան, հաղորդել է Դուրանգոյի նահանգապետ Խոսե Ռոսաս Աիսպուրոն:
Դեպքի վայրից տեղացի լրագրողները հաղորդել են, որ ուղևորների մեծ մասը ինքնաթիռի սրահից դուրս է եկել ինքնուրույնաբար: Բոլոր ուղևորներն աննշան վնասվածքներ են ստացել:
Embraer 190 ինքնաթիռը, որում եղել է 97 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, չվերթ է իրականացրել դեպի երկրի մայրաքաղաք Մեխիկո:
Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել:
Փոխանցում է BBC-ն:
‘