‘
«Դաս Դունաս» մարզադաշտում րոպեներ առաջ Մեքսիկան հաղթեց Կամերունին՝ 1:0 հաշվով:
Խաղը բավական ինտրիգային էր. առաջին խաղակեսում հանդիպման գլխավոր մրցավար, կոլումբիացի Ուիլիմար Ռոլդան Պերեսը երեք գոլ չհաշվեց. դրանցից երկուսը խփել էին մեքսիկացիները, մեկը՝ կամերունցիները: Չհաշվված երկու գոլերի հեղինակը Մեքսիկայի ազգային ընտրանու հարձակվող Ջովանի դոս Սանտոսն էր:.
Խաղի հաշիվը բացվեց 61-րդ րոպեին, երբ հակառակորդի դարպասը գոլահարեց հարձակվող Оրիբե Պերալտան: Հարվածային դիրքում հայտնվեց Ջովանի դոս Սանտոսը, սակայն Շարլ-Յուբեր Իտանջի հետ մղած գնդակը հայտնվեց Պերալտայի ոտքերի մոտ: Վերջինիս էլ գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը:
‘