‘Մեքսիկացի բռնցքամարտիկը մահացել է նոկաուտից ‘

730

Մեքսիկացի 23-ամյա բռնցքամարտիկ Օսկար Գոնսալեսը մահացել է նոկաուտի արդյունքում, որն ստացել էր WBC Silver կոչման համար իր հայրենակից Խեսուս Գալիսիայի հետ մարտում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարզիկին հիվանդանոց են տեղափոխել «ուղեղի արյունազեղում» ախտորոշմամբ, սակայն ավելի ուշ բժիշկները գրանցել են ուղեղի ակտիվության բացակայություն, և արհեստական կենսապահովման սարքն անջատվել է:  Բռնցքամարտիկի մարմինը տեղափոխվելու է իր հայրենի քաղաքը, իսկ նրա ընտանիքը 50 հազար դոլար ապահովագրական գումար կստանա Բռնցքամարտի համաշխարհային խորհրդից, քանի որ մարտն ընթացել է հենց այդ կազմակերպության հովանու ներքո, փոխանցում է kommersant.ru-ն:

Նախորդ հոդվածը‘2013 թվականին Հայաստանում 3% կրճատվել է հողի առք և վաճառքի գործարքների թիվը’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայի մի մասը պաշտպանում է Մաքսային միություն մտնելու գաղափարը’