‘
Ռուսաստանում ընթացող Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում տեղի ունեցան A խմբի վերջին տուրի հանդիպումները:
«Կազան Արենա» մարզադաշտում Ռուսաստանի հավաքականը մրցեց Մեքսիկայի ընտրանու հետ: Տանտերերը չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ և պարտություն կրեցին 2:1 հաշվով:
Այս պարտությունից հետո ռուսները մնացին իրենց 3 միավորով՝ դուրս մնալով մրցաշարից: Մեքսիկայի հավաքականն էլ վաստակեց 7 միավոր և Պորտուգալիայի ազգային ընտրանու հետ կշարունակի պայքարել տիտղոսի համար:
Մեքսիկա — Ռուսաստան ՝ 2:1
0:1՝ Սամեդով (25՛), 1:1՝ Արաուխո (30՛), 1:2՝ Լոսանո (52՛)
‘