Աշխարհն առաջին գլոբալ էներգետիկ ճգնաժամն է ապրում

394

Աշխարհում առաջին իսկական գլոբալ էներգետիկ ճգնաժամն է տեղի ունեցել և շարունակվում է՝ Ուկրաինայում հակամարտության ֆոնին։

Նման կարծիք է հայտնել Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։

«Մեր աշխարհը երբեք նման խոր և բարդ էներգետիկ ճգնաժամի վկան չի եղել»,- ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում։

Գազի և նավթի շուկաներում մեծ տատանումներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ  Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորումը չի կայացել, ասել է Բիրոլը։

 ՄԷԳ-ի տնօրենը հավելել է, որ կարգավորման քաղաքական հարցերն իր իրավասությունից դուրս են, բայց շեշտել է, որ ներկա պայմաններում էներգետիկ «սահուն» անցման հնարավորություններ չի տեսնում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանցի Նատալյա Անտյուխը զրկվեց 2012թ․ Լոնդոնի Խաղերի ոսկե մեդալից
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն ու «Բենֆիկան» հաղթեցին եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ, «Ռեալը» պարտվեց, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)