‘«Մթնշաղ» վապիրյան սագայի եզրափակիչ մասը ստացել է «Ոսկե ազնվամորու» յոթ մրցանակ’

1542

«Մթնշաղ» վապիրյան սագայի եզրափակիչ մասը ստացել է «Ոսկե ազնվամորու» յոթ մրցանակ: Այս մասին հայտնում է lenta.ru-ն:

Այս մրցանակն ամեն տարի հանձվում է կինոյի աշխարհի վատագույներին: Մրցանակի են արժանացել ֆիլմի ռեժիսոր Բիլլ Կոնդոնը, կնոջ գլխավոր դերակատար Քրիսթեն Սթյուարտը, դերասան Թեյլոր Լոնտերը: Բացի այդ, ֆիլմն արժանացել է «Վատագույն դերասանական անսամբլ» մրցանակին:

Ֆիլմը ներկայացված է եղել մրցանակաբաշխության բոլոր տասը անվանակարգերում, պարտվել է միայն երեքում: «Վատագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել Ադամ Սանդլերը, որը հաղթող է ճանաչվել նաև «Վատագույն սցենար» անվանակարգում: «Երկրորդ պլանի վատագույն դերասանուհի» է ճանաչվել երգչուհի Ռիհաննան՝ «Ծովային պատերազմ» ֆիլմում մարմնավորած կերպարի համար:

«Ոսկե ազնվամորի» մրցանակը հանձվում է 1980 թվականից: Մրցանակաբաշխությունը որպես կանոն տեղի է ունենաում «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունից առաջ:

Նախորդ հոդվածը‘Պակիստանում ավտոբուսն ընկել է գետը, 19 մարդ մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխվել է ‘