Մի՞թե ընթրիքին պանիր ուտելը տարօրինակ երազներ տեսնելու պատճառ է

129

Բավական տարածված կարծիքի համաձայն՝ ընթրիքին կծու ռոկֆոր կամ կամամբեր ուտելուց հետո եթե գնում ես քնելու, ապա մեծ է հավանականությունը, որ տարօրինակ կամ նույնիսկ  մղձավանջային երազ տեսնես։

 Բայց մի՞թե պանիր ուտելն ազդում է նրա վրա, թե ինչ է կատարվում մեզ հետ Մորփեոսի թագավորությունում։

 Մարդը և պանիրը վաղեմի կապերով են կապված, շատերի համար պանիրը սիրելի ուտելիքն է։ Որոշ երկրներում ավանդական պանրային փառատոներ են անցկացվում։

Գոյություն ունեցող հավատալիքի համաձայն՝ պանիրն ինչ-որ կերպ ազդում է մարդու ուղեղի և, համապատասխանաբար, գիշերային երևակայության վրա։

 1964 թ․ մի գիտնական տվյալներ էր հրապարակել, թե ինչպես է իր պացիենտը ազատվել գիշերային մղձավանջներից, երբ դադարել է երեկոյան պանիր ուտել։ 2005 թ․ հիմա արդեն գոյություն չունեցող  Բրիտանական պանրատեսականիների ասոցիացիան ֆինանսավորել էր մի հետազոտություն և եկել այն եզրակացության, որ ռոկֆորը չափազանց տարօրինակ և վառ երազներ է առաջացնում, իսկ չեդդերը՝ երազներ, որոնցում հայտնի մարդիկ են գործում։

Հետազոտության արդյունքները չհրապարակվեցին հանրահայտ ակադեմիական հանդեսներում, և հետազոտությունն ինքնին այնքան էլ գիտական չէ, սակայն այն ուժեղացրել է պանրի և երազների միջև կապի վերաբերյալ հավատալիքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՉեխիայի նախագահը նոր վարչապետ է նշանակել՝ ապակե վանդակում նստած
Հաջորդ հոդվածըԷկվադորի բանտերում բանդաները հաշիվներ են մաքրում միմյանց հետ